Փոլ Օֆիթ – Մահաբեր ընտրություն

AMD 5,800.00

Օրիգինալ անունը – Deadly Choices

ISBN 978-9939-9217-2-3

Հրատարակության տարին – 2019 թ

Էջերի քանակը – 448 էջ

Չափսը 14.5×22.3

Կազմը – կոշտ

Փոլ Օֆիթ

Փոլ Օֆիթը (ծնվ. 1951 թ.) ամերիկացի մանկաբույժ է, վարակիչ հիվանդությունների, պատվաստանյութերի, իմունոլոգիայի և վիրուսոլոգիայի մասնագետ: Նա ռոտավիրուսի պատվաստանյութի գյուտի համահեղինակ է, ավելի քան 130 գիտական հոդվածների և պատվաստանյութերի, պատվաստումների ու հակաբիոտիկների մասին գրքերի հեղինակ ու համահեղինակ: Այս գրքում նա պատմում է Ամերիկայում պատվաստանյութերի դեմ պայքարի ցնցող պատմությունը, դրա ծագման, առաջնորդների, կրած ազդեցությունների ու թողած հետևանքների մասին:

Համեմատել
Կատեգորիաներ ,

Նկարագրություն

Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։
Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։

Ակնարկներ

Վերանայումներ դեռ չկան

Եղիր առաջինը, ով կվերանայի “Փոլ Օֆիթ – Մահաբեր ընտրություն” - ին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով