Սյուզան Փոլ Փաթի – Հայ լեգեոնականները

AMD 4,800.00

Օրիգինալ անունը – The Armenian Legionnaires: Sacrifice and Betrayal in World War I

ISBN 978-9939-1-1061-5

Հրատարակության տարին – 2020 թ

Էջերի քանակը – 288 էջ

Չափսը – 17×24,

Կազմ – կոշտ

Սյուզան Փոլ Փաթի

Սյուզան Փոլ Փաթին Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր ավագ գիտաշխատող է և Լոնդոնի Հայկական ինստիտուտի նախկին տնօրենը: Վերջին տարիներին եղել է Ամերիկայի հայկական թանգարանի տնօրենը և Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ծրագրի ղեկավարը: Նա մարդաբանության դոկտորի աստիճան ունի Միչիգանի համալսարանից և հեղինակել է «Հավատամք պատմությանը. համայնք վերականգնող հայերը» ազգագրությունը (1997):

Համեմատել

Описание

«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում:  

«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:

Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաև այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից և արխիվացվել:

Վերջաբանում ընթերցողը կգտնի բոլոր ուժերին տարբեր ճակատներում ներկայացնող համազգեստավոր տղամարդկանց լուսանկարներ, որոնք միասին հպարտորեն կանգնած են ֆոտոխցիկի առջև համայնքային հավաքների ժամանակ: Նրանք սիրում էին կիսվել իրենց պատմություններով ու երազներով, և ինչպես վկայում են ընտանիքների անդամներն ու ընկերները, մինչև վերջ մնացին իսկական զինակիցներ և հայրենասերներ:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Սյուզան Փոլ Փաթի – Հայ լեգեոնականները”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *