Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

AMD 2,990.00

Էջեր՝ 152
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Թարգմանությունը անգլերենից ՝ Արտաշես Էմինի

«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության եւ տոտալիտարիզմի:

Համեմատել

Описание

Սյուժե

Մի խաղաղ օր էր։ Լուր էր տարածվել, որ մի ծեր խոզ ժողովի է հրավիրել ֆերմայի բոլոր անասուններին։ Հավաքվում են բոլորն անխտիր, նույնիսկ առնետները։ Եվ ահա սկսում է ժողովը։ Ծեր խոզուկը պատմում է անցյալ գիշերվա իր տեսած երազը. երազում նա տեսել էր, թե ինչպես են իր նախնիները երգում «Անգլիայի գազանները» երգը։ Այդ երգով ոգեշնչված` ծեր խոզը բարձրացնում է ֆերմայի անասունների մարտական ոգին և պատրաստում ապստամբության։ Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։

Մի օր, երբ ֆերմայի տերը` միստեր Ջոնզը, խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները, հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Եվ սկսվում է կենդանիների կողմից այդքան երազած կյանքը։ Նրանք իրենք են խոտհունձ անում, իրենք են բերքահավաք անում։ Եվ ահա մի օր ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը` միստեր Ֆրեդերիկը, և Ֆոքսվուդ ագարակի տեր միստեր Փիլինգթոնը որոշում են ետ վերադարձնել ագարակը։ Նրանք մի քանի հոգով (այդ թվում նաև Ջոնզը) գնում են ագարակ։ Խոզերից մեկը՝ Ձնագնդին, արդեն պլանավորել էր նրանք գալու փաստը և լավ «պատրաստություն տեսել»։ Այս անգամ էլ անասունները հաղթում են մարդկանց։ Հաղթանակից հետո անասունները փոխում են ագարակի անունը՝ նախկին «Մենըր» անվան փոխարեն դնելով «Անասնաֆերմա»։ Նրանք հորինում են իրենց սեփական դրոշը, որը խորհրդանշում է Անիմալիզմի խորհրդանիշը՝ սմբակը և եղջյուրը, և Անգլիայի արոտավայրերը (դրոշի կանաչ գույնը)։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության և նոր տերերը կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։

Կերպարներ

Մարդիկ

  • Պարոն Ջոնզ (Mr. Jones) – ֆերմայի նախկին տերը
  • Պարոն Ֆրեդերիկ (Mr. Frederick) – ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը, համեմատվում է Ադոլֆ Հիտլերհետ
  • Պարոն Փիլինգթոն (Mr Pilkington) – Ֆոքսվուդ ագարակի տերը
  • Պարոն Ուիմփեր (Mr. Whimper)

Խոզեր

  • ծեր Գնդապետ (Old Major) – ամենածեր խոզը․ նա երազում էր հեղափոխության մասին, սակայն ինքը մասնակից չդարձավ դրան։ Հաճախ համարվում է Կարլ Մարքսի կամ Լենինի խորհրդանիշը
  • Նապոլեոն – հեղափոխության հիմնական ղեկավարը, հետագայում Անասնաֆերմայի բռնապետը
  • Ձնագնդի (Snowball) – Նապոլեոնի մրցակիցը, համարում են մտավորականության խորհրդանիշ, համեմատվել է նաև Լև Տրոցկու հետ
  • Զռան (Squealer) – Նապոլեոնի որոշումները մյուս կենդանիներին փոխանցող և դրանք արդարացնող խոզը

Ձիեր

  • Դմբուզ (Boxer) – աշխատասեր, հավատարիմ և անձնազոհ նժույգ, այդպիսով խորհրդանշում էր աշխատող դասակարգը։ Նրա թերությունը անսահման հավատարմությունն ու կույր հավատն էր իշխանության նկատմամբ։ Դմբուզը վիթխարի դեր է ունենում Անասնաֆերմայի պահպանման գործում, սակայն վերջիվերջո վախճանվում է ողբերգական մահով:
  • Երեքնուկ Clover – Դմբուզի ընկերուհին
  • Մոլլի (Mollie) – թեթևամիտ և աշխատանքից խուսափող զամբիկ

Այլ կենդանիներ

  • Բենիամին (Benjamin) – ծեր ավանակը՝ ֆերմայի ամենաերկարակյաց կենդանին, թերահավատ էր հեղափոխության և խոստացված բարեկեցության վերաբերյալ:
  • Շներ – աջակցում են Նապոլեոնին, անհնազանդության դեպքում ահաբեկում և հոշոտում անասուններին:
  • Ոչխարներ – ներկայացնում են պրոլետարյատ, նրանք հեշտորեն մանիպուլացվում են խոզերի կողմից։ Ինքնուրույն մտածել ոչխարները չեն կարողանում, բայց և այնպես աջակցում են Նապոլեոնին:
  • Ագռավ Մովսես – աշխատել չէր սիրում, փոխարենը կենդանիներին պատմում էր «Շաքարաքլոր Լեռան» մասին, որտեղ իբր աշխատասեր կենդանիներն ընկնում են մահվանից հետո։ Հեղափոխության ժամանակ նա հեռանում է ֆերմայից, սակայն հետագայում նորից վերադառնում է և հանգստացնում կենդանիներին «Շաքարաքլոր Լեռան» մասին պատմություններով։

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *