Պաոլո Ջորդանո – Համավարակ

AMD 4,800.00

Օրիգինալ անունը – Nel contagio

ISBN978-9939-884-10-3

Հրատարակության տարին – 2021 թ

Էջերի քանակը – 144 էջ

Չափսը – 14.5×22.3

Կազմ – կոշտ

Թարգմանիչ – NewMag

Հեղինակ – Պաոլո Ջորդանո

Իտալացի գրող և սցենարիստ Պաոլո Ջորդանոն (ծնվ. 1982 թ.) համաշխարհային հռչակ ձեռք է բերել «Պարզ թվերի մենությունը» (2008) վեպով։ Այն արժանացել է Strega (իտալական բուկեր) մրցանակի, տպագրվել ավելի քան 40 լեզուներով և 1.5 միլիոն տպաքանակով: Պաոլո Ջորդանոն ֆիզիկոս-տեսաբան է, գիտությունների թեկնածու: Հեղինակը «Համավարակ» գիրքը գրել է Հռոմում, իր տանը, երբ երկրում վիրուսի տարածման ամենաթեժ շրջանն էր:
Համեմատել

Description

Նկարագրություն

Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել:

Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու:

Գրքում ներառված են հրեա պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Պաոլո Ջորդանո – Համավարակ”

Your email address will not be published. Required fields are marked *