Ինչ էլ անես, մարդ չի կարողանում ազատվել անհատույց անարդարությանը դատապարտված լինելու զգացումից: Նա կարող էր պայքարել նայելու, ոտից գլուխ տնտղելու, հայացքով մաս-մաս անելու դեմ: Նա չէր կարող պայքարել միայն լռության դեմ: Դատարկությունը ամենուր էր՝ ոտքերի տակ և միարժամանակ գլխի վրա: Չհանդարտվող, չդադարող ներքին նեղվածությունը մեր կյանքի կենսակետն է: Ամեն օր սուզվում ենք հոգնածության մեջ: Սեփական մշակույթի, սեփական ժողովրդի հետ ցավալի հանդիպումներից վախենալու պատճառով խցկվել ենք նապաստակի բնի մեջ: Հոռետես լինելը լավատես լինելուց նախընտրելի է, որովհետև աշխարհը լի է անիրավություններով: Անցյալում կորուստներ ունեցածների համար երևակայությունը թունավոր հեղուկ է, աննկատ տարածվում է արյան մեջ, խախտում կառուցվածքը, խոչընդոտում ապագայի և ներկա կյանքի վրա կենտրոնանալուն: Լռեցնողները այդքան հանգիստ չեն կարող վատնել բառերը: Նրանք, ում ձեռքից խլել են ինքնությունը, հանգիստ չեն կարող լքել իրենց արմատները: Սփյուռքում հայ լինել նշանակում է ողջ մնացածների թոռ լինել: Մարդկանց այդքան արագ և այդքան ուժեղ չի կարող մոտեցնել իրար, որքան ընդհանուր թշնամին: Չես հասկանում… գաղտնիքները մեկը մյուսի հետևից բացահայտելուց հետո զգաց, որ այս մեծ աշխարհում մենաակ է: Դա միշտ գիտեր, բայց ընդունելու համար ճիշտ ժամանակ էր սպասում: Կյանքում բոլորը չէ, որ ընդունակ են իրենց ստեղծածը սեփական ձեռքերով ոչնչացնել: Բոլորն անցյալի կարիք ունեն: Տեղեկությունը, որը ձեռք ես բերում, բայց չես կարող օգտագործել, ունես, բայց նրանից պատասխան չես կարող պահանջել, միայն տառապանք է պատճառում: Արմանուշը ձեռքը սրտին դրեց: Ինչի՞ն էր սպասում իր սիրտը:Հետո կամաց-կամաց հասկացավ, որ սպասում էր ներողության, բայց դա չէր նշանակում, որ նարանք մեղքը ընդունում էին: Թուրքերն են , որ այս ամենն արել են հայերի հանդեպ 1915 թվականին: Ինքը հայ է, նրանք էլ , եթե թուրք են, արդյոք չպետք է ներողություն խնդրեն: Սակայն կարծես ոչ ոք չէր ուղում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը՝Read More