Վիկտոր Հյուգո - Փարիզի Աստվածամոր տաճարը

Վիկտոր Հյուգո – Փարիզի Աստվածամոր տաճարը

  • Դժոխքը, ուր դու կլինես, կդառնա իմ արքայությունը:
  • Ամեն ոք գիտե, որ մեծ հարստությունները մատենագրությունից չեն ստեղծվում և լավ գրքերի ամենահմուտ հեղինակները ձմռանը թեժ կրակ չեն ունենում:
  • Ոչինչ մարդուն այնքան արկածամիտ չի դարձնում, որքան դատարկ գրպանը: 
  • Շնչիր, հուսա: 
  • Սրբերը նրա ընկերներն էին և օրհնել էին նրան, մինչդեռ հրեշները նույնպես նրա ընկերներն էին ու պաշտպանում էին նրան: 
  • Սերը նման է ծառի, այն ինքն իրեն է աճում: Այն իր արմատները խրում է մեր էության մեջ ու հաճախ շարունակում է կանաչել ավիրված սրտի վրա: 
  • Լինում են պահեր, երբ կնոջ ձեռքերը գերբնական ուժ են ունենում: 
  • Երբ մարդ տարված է մի որևէ մտքով, ամեն ինչի մեջ տեսնում է դա:
  • Հաճախ մեր լավագույն բարեկամներն են մեր անկման պատճառը դառնում:
  • Բարեկամությունը նշանակում է լինել քույր և եղբայր՝ երկու հոգիներ, որ դիպչում են իրար՝ առանց խառնվելու, ինչպես ձեռքի երկու մատները:
  • Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևում որևէ բան է տեղի ունենում: 
  • Սքանչելի բան է մեռնել այնպես, ինչպես ապրել ես:
  • Իմ դժբախտությունն այն է, որ ես դեռ շատ եմ նման մարդու:
  • Ամեն մի ձև, անգամ ամեն մի տձևություն, իմաստ ունի:
  • Ժամանակը կույր է, մարդը՝ տխմար:
  • Փարիզի աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է: Սակայն հնանալով հանդերձ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծին, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսին, որ դրել է վերջինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Զամբյուղ
В корзине нет никаких продуктов!
Подытог
AMD 0.00
Итого
AMD 0.00
Продолжить покупки
0
X