Բայց այդ միամիտը չէր մտածել, որ մշտական վախն ու երկյուղը, կասկածներն ու տարակույսը նրան հազար անգամ ավելի պիտի տանջեին, քան ամենասոսկալի իրողության հայտնի լինելը:
Նա չի ամաչում իր դժբախտությունից, նույնիսկ արհամարհանքով է նայում դրա վրա: Ճիշտ որ, մարդ պիտի արհամարհի յուր անբախտությունը. դա է միակ բարձր փիլիսոփայությունը կյանքի նկատմամբ. մարդ պիտի արհամարհի, ծաղրի….
Հոգսը կանգնած է եղել նրա օրորոցում, դրանից է, որ նրա դեմքը ծերացած է երևում:
Սրա վերջը մի տխուր բան կլինի, որովհետև աշխարհիս վրա մարդ այսքան ուրախ լինելու իրավունք չունի:
–Ինչ ուրախ տղա ես դու,- ասաց նրան Էլիզբեթը գովելով: -Ա՜խ ոչ,- ասաց նա,- ես ուրախ տղա չեմ: – Ինչո՞ւ չէ: – Ես այնքան բան ունեմ մտածելու,- պատասխանեց սա,- և երբ մի անգամ իրոք ուրախանալ եմ ուզում, էլի միշտ մի բան մեջ է գալիս ու խանգարում: – Բայց ինչի՞ մասին ես մտածում այդքան,- հարցրեց Էլիզբեթը: Պաուլը մի փոքր մտածեց, բայց մի բան չկարողացավ գտնել: -Ա՜խ այդ բոլորն հիմար բաներ են,- ասացնա,- խելացի մտքերն ինձ ընդհանրապես չեն գալիս:
Ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ ծիծաղում. քանի որ երկրի վրա այդքան քիչ բան կա ծիծաղալու:
Քարացածի պես կանգնել էր նա այնտեղ ու տնտղում էր այն մարդուն, որը նրան հանկարծակի զգալ տվեց, թե ինչ է կորցրել… կորցրել առանց երբեք ունեցած լինելու:
Այնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք, պետք է կամավոր կերպով հրաժարվեն բախտից: Եթե բախտը մեզ անգամ մոտենա, միևնույն է, մենք չեն նկատի այդ, միշտ մի տխուր բան կգա ու կկանգնի մեր արանքում: Միակ բանը, որ մենք կարող ենք, այդ այն է, որ բախտից հրաժարվելով, ուրիշներին պահպանություն անենք և հոգ տանենք, որ որքան կարելի է ուրիշների կյանքը, լավ, ներդաշնակ դասավորենք…
Մի մարդ կար, որն այնքան ծիծաղելի էր, որ բավական էր նայել նրան, և մարդ ծիծաղից կթուլանար: Բայց նա այդ ամենը չէր հասկանում, թե ինչպես է այդպես լինում, որովհետև նա իր կյանքում երբեք չեր ծիծաղել…
Աշխարհի վրա մարդիկ պետք է լինեն, որոնք իրավունք ունենան իրենց համար ապրել ու իրենց ցանկացածի հանար երևակայել աշխարոհում: Նրանք կարող են իրենց թույլ տալ սիրտ ուննենալ ու սրտի թելադարանքով շարժվել:
Եթե արդարության ու պատվազգացության ճանապարհով գնալու լինես ու աշխատես ամեն բանի բարությամբ պատասխանել, քեզ վախկոտ կանվանեն ու քեզ հետ կվարվեն ինչպես շան հետ: Բայց եթե դու ինքդ ուրիշների հետ վարվես, իբրև շների, հենց սկզբից, առանց մտածելու անգամ իրավացի ես թե սխալ, քեզ քաջ կանվանեն ու արի և ամեն բան կհաջողվի քեզ…