Մտածիր իմաստի մասին, իսկ մտքերն ինքնաբերաբար կգան:
Վաղը երբեք չի լինում այսօր, միթե՞ կարելի է արթնանալ առավոտյան և ասել. <<Ահա, հիմա վերջապես վա՞ղն է>>
-Չի՛ կարելի հավատալ անհնարինի՜ն: -Դու քիչ փորձ ունես,-նկատեց թագուհին,- քո տարիքում ես հատկացնում էի այդ գործին օրական կես ժամ, իսկ ուրիշ օրերին հասցնում էի հավատալ տասնյակ անհնարիններին մինչև նախաճաշ:
Եթե աշխարհում ամեն ինչ անիմաստ է,-ասաց Ալիսան,- ապա ի՞նչն է խանգարում հորինել ինչ-որ իմաստ:
-Իսկ, որտե՞ղ ես կարող եմ գտնել մի նորմալ մեկին: -Ոչ մի տեղ,-պատասխանեց կատուն,- նորմալ մարդիկ չկան: Չէ՞ որ բոլորը այդպես տարբեր են ու չնմանվող, իմ կարծիքով դա նորմալ է:
Ձյունը երևի շատ է սիրում ծառերն ու դաշտերը, որ նրանց այդպես քնքուշ համբուրում է:
-Ինչպե՞ս քեզ հասկանալ: -Հասկանալ ինձ պարտադիր չէ: Պարտադիր է սիրել ու կերակրել ժամանակին:
Ես մեծ հաճույքով քեզ կպատմեմ այն ամենը, ինչ պատահել է ինձ հետ այսօր առավոտվանից,-ասաց անվստահ Ալիսան,-իսկ երեկվա մասին չեմ պատմի, որովհետև այն ժամանակ ես լրիվ ուրիշ էի:
-Ինչ ե՞ս դու ցանկանում: -Ես ցանկանում եմ սպանել ժամանակը: -Ժամանակը ընդհանրապես չի սիրում, երբ իրեն սպանում են: