Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

Էլիֆ Շաֆաք – Ստամբուլի բիճը

  • Ինչ էլ անես, մարդ  չի կարողանում  ազատվել անհատույց անարդարությանը դատապարտված լինելու զգացումից:
  • Նա կարող էր պայքարել  նայելու, ոտից գլուխ  տնտղելու, հայացքով մաս-մաս անելու դեմ: Նա չէր  կարող  պայքարել  միայն լռության դեմ:
  • Դատարկությունը ամենուր էր՝ ոտքերի  տակ և միարժամանակ  գլխի վրա:
  • Չհանդարտվող, չդադարող ներքին  նեղվածությունը մեր կյանքի  կենսակետն է:  Ամեն օր  սուզվում ենք հոգնածության մեջ: Սեփական  մշակույթի, սեփական  ժողովրդի հետ ցավալի  հանդիպումներից  վախենալու  պատճառով խցկվել  ենք նապաստակի բնի մեջ:
  • Հոռետես լինելը  լավատես լինելուց նախընտրելի է, որովհետև աշխարհը լի է  անիրավություններով: Անցյալում կորուստներ  ունեցածների  համար երևակայությունը թունավոր հեղուկ է, աննկատ  տարածվում է արյան մեջ, խախտում կառուցվածքը, խոչընդոտում ապագայի և ներկա  կյանքի  վրա կենտրոնանալուն: Լռեցնողները  այդքան  հանգիստ չեն  կարող վատնել բառերը: Նրանք, ում ձեռքից  խլել են  ինքնությունը, հանգիստ  չեն կարող  լքել  իրենց արմատները: Սփյուռքում  հայ  լինել նշանակում է ողջ մնացածների  թոռ լինել:
  • Մարդկանց այդքան  արագ  և այդքան  ուժեղ չի  կարող  մոտեցնել  իրար, որքան ընդհանուր թշնամին:
  • Չես հասկանում… գաղտնիքները  մեկը մյուսի  հետևից  բացահայտելուց հետո զգաց, որ այս մեծ աշխարհում մենաակ է: Դա  միշտ  գիտեր, բայց ընդունելու համար  ճիշտ ժամանակ էր սպասում:
  • Կյանքում  բոլորը չէ, որ ընդունակ են իրենց ստեղծածը  սեփական ձեռքերով  ոչնչացնել:
  • Բոլորն անցյալի կարիք ունեն:
  • Տեղեկությունը, որը ձեռք ես բերում, բայց չես կարող  օգտագործել, ունես, բայց  նրանից պատասխան չես կարող պահանջել, միայն տառապանք է պատճառում:
  • Արմանուշը  ձեռքը  սրտին դրեց: Ինչի՞ն  էր սպասում իր սիրտը:Հետո  կամաց-կամաց  հասկացավ, որ սպասում էր ներողության, բայց դա  չէր նշանակում, որ նարանք  մեղքը ընդունում էին: Թուրքերն են , որ այս ամենն արել են հայերի  հանդեպ 1915 թվականին: Ինքը հայ է, նրանք էլ , եթե թուրք են, արդյոք չպետք է ներողություն  խնդրեն: Սակայն  կարծես ոչ ոք չէր  ուղում իր վրա  վերցնել  պատասխանատվությունը: Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը՝ կիսում էին: Խնդիրն այն էր, որ իրենց անցյալում  մեղք  գործածների  միջև ոչ մի  կապ չկար: Շատ տարիներ անց, երբ Արմանուշը  հիշի այս  պահը, կհամոզվի , որ խնդիրը «ժամանակային  հասկացողության  տարբերությունն» է: Ինքը  որպես հայ աղջիկ  հավատում էր, որ իր սերնդից  առաջ ապրած  սերունդների ՝ պապերի հոգիները  իր մեջ են ապրում: Մինչդեռ  շարքային թուրքի և իր ծագման  տևականության  նման  զգացում չկար: Հայերն ու թուրքերը  հավանաբար ապրում են  տարբեր  ժամանակային գոտիներում: Հայերի համար  ժամանակը  մի շրջան է. անցյալի՝ ներկայում նորից ծնվելու, ներկայի՝ ապագա  ծնվելու մի շրջան: Հավանաբար, թուրքերի համար ժամանակը շատ տեղերիում  բաժանված է, կտրտված գծի նման. Անցյալը  մի կոնկրետ  կետում ավարտվում է,  այժմ զրոյից  է սկսվել: Թուրքերի  անցյալի և ներկայի միջև մասնատվածությունից բացի  այլ բան չկա:
  • Այնպիսի սեր էր ուզում, որն  ընդուներ իրեն, սիրեր իր մելամաղձոտությունը, պարանոյան, տարօրինակությունները, աննորմալությունները: Իրենով հիացած սիրելի մարդ: Ոչ թե  այնպիսի  մեկը, ով իր  լավ կողմերը կսիրի և կխուսափի վատ կողմերից: Սերը պետք է  լավ ու վատ օրերում լինի, նորմալ ժամանակ էլ, խենթացած ժամանակ էլ, հարսանիքի տորթ  ուտելիս էլ, հանգստացնող դեղեր խմելիս էլ… գուցե այդ պատճառով է, որ խենթերը  ոչ մեկի հետ չեն կարողանում հանդիպել. Մտածում են, որ անհնար սեր են փնտրում:
  • Եթե նուռը  մեջտեղից  կիսվում է, անհնար է  թափված հատիկները  տեղը դնել:
  • Արամը կարծում էր, որ նա չափից դուրս ամերկիանացված է. Արմանուշն էլ մտածում էր, որ Արամն է չափից դուրս թուրքացած: Մնացածների երեխաների և հարկադրված գնացածների երեխաների միջև խոր անունդ այստեղ էլ կար…
  • Մարդու համար սեփական քաղաքից  բաժանվելը այլ էր, սեփական միս ու արյունից բաժանվելն՝ այլ:
  • Ինչ զարմանալի է, որ մարդիկ  աննորմալ պայմաններին այդքան արագ են ընտելանում: Անսովոր  պայմաններում տարօրինակություններն ընդունելը մարդուն հատուկ կարողություն է:
  • Լինում է, չի լինում: Աստծո  ստեղծած արարածները  հացահատիկից շատ են լինում, շատ խոսելը մեղք է լինում:
    Մեղք է լինում,  որովհետև եթե չափից շատ խոսես, կհիշես  բաներ, որ չպետք է հիշես, կսկսես  պատմել բաներ, որ չպետք է  պատմես: Ամեն ընտանիքում կան գաղտնիքներ, որ պետք է գաղտնի մնան:  Ամեն ընտանիքում կան թաղված տետրերի մեջ  գրանցված մեղքեր:  Եթե հանկարծ այդ տետրերից մեեկը ձեռքդ ընկնի. Այստեղ այնպիսի բաներ կհանդիպես, որ խոսքերով չես կարող նկարագրել:
  • – Ասենք՝ հերս Մեծ պապը հանցագործություն է  կատգարել: Ես  պատասխանատո՞ւ  եմ դրա համար:- Ոչ թե  հորդ Մեծ պապիդ հանցագործության, այլ այն ժխտելու  և անտեսելու  համար…
https://anhasxorhurd.blogspot.com/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Զամբյուղ
В корзине нет никаких продуктов!
Подытог
AMD 0.00
Итого
AMD 0.00
Продолжить покупки
0
X