
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին»
► Կիրքը կյանքի իմաստն է, հավատարմությունը՝ գոյության էությունը:
► Նրա համար հեշտ էր տանել ուրիշների, բայց ոչ իր սեփական ցավը:
► Եթե խիստ մոտենանք, բոլոր դեղամիջոցներն էլ թույն են, և որ դրանց հարյուրից յոթանասունի օգտագործումը արագացնում է մահը:
► «Ամեն մարդ ինքն է իր մահվան տերը, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, երբ ժամը գա, այն է, որ նրան օգնենք մեռնելու առանց վախի ու ցավի»:-դոկտոր Խուվենալ Ուրբինո
► Միայն սկզբունքներից զուրկ մարդը կարող է այդքան սիրալիր լինել իր ցավի նկատմամբ:
► Հավանաբար երկուսի համար էլ կյանքն այլ կլիներ, եթե ժամանակին հասկանային, որ ավելի հեշտ է խուսաել ամուսնական կյանքի մեծ բախումներից, քան թե առօրյա աննշան մանրուքներից: Բայց եթե երկուսն էլ ինչ-որ բան հասկացել էին, դա այն էր, որ մենք իմաստություն ձեռք ենք բերում այն ժամանակ, երբ դա այլևս ոչ մի բանի պետք չէ:
► Մի վիրավորանքն արթնացնում էր մյուսը, նորից բացելով հին սպիները, որ նոր վերքեր էին դառնում, և երկուսն էլ սարսափում էին ամեն ինչ ամայացնող այն ճշմարտությունից, որ այդքան տարիների ընթացքում ամուսնական կռիվներից ավելին չեն շահել, քան միմյանց նկատմամբ չարությունը: